Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականն իր գոյության ընթացքում առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։
Վրաստանի և Իսլանդիայի միջև պատմական հանդիպումը «Թբիլիսի Արենայում» ավարտվեց 77-80 հաշվով։ Թեև Վրաստանի թիմը պարտվեց 3 միավորով, այնուամենայնիվ` հաջորդ փուլ անցավ։
Վրաստանի հավաքականում լավագույնը Գիորգի Շերմադինին էր. նա վաստակեց 23 միավոր։