Թբիլիսիում, խորհրդարանի հարակից տարածքում փետրվարի 24-ին կայացել է «Սա Վրաստանն է՝ փառք հերոսներին» խորագրով համերաշխության ցույցը` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մեկ տարվա կապակցությամբ։
Հանրահավաքի ավարտին հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը։
Ռուսթավելի պողոտայում հավաքվել էին Վրաստանի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում բնակվող ուկրաինացիներ։
Հանրահավաքի մասնակիցներին դիմել են հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, Ուկրաինայի քաղաքացիներ, հեռակա դիմել է նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին համերաշխության համար։