Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված հայտարարության մեջ ասել է, որ Վրաստանի իշխանությունը մեկուսացրել է իրեն Ուկրաինայի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով։ Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ էր պատերազմի տարելիցին այցելել Ուկրաինա, սակայն ուկրաինական կողմից հրավեր չի ստացել։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ վաղը լրանում է Կարմիր բանակի կողմից Վրաստանի Առաջին Հանրապետության բռնակցման 102 տարին: Ըստ Պապուաշվիլիի՝ Ուկրաինայում աշխարհը կանգնած է նույն մասշտաբի մարտահրավերի առաջ, բայց 2022 թվականի Ուկրաինան չպետք է դառնա 1921 թվականի Վրաստան:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման՝ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծը։
Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրայի կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը պետք է հանգեցնի Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցերում արձագանքել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկի մեկամյակին։
Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին։ Ղարիբաշվիլին արձագանքելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ասել է. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մեկնել Կիև, ապա ազատ է, մենք ոչ ոքի չենք սահմանափակում»: Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է հունգարացի գործընկեր Պիտեր Սիարտոյի հետ։
Քութայիսիի միջազգային օդանավակայանը տեղեկատվություն է հրապարակում ճանապարհներին ստեղծված բարդ օդերևութաբանական պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ Wizz Air-ի այն ուղևորները, ովքեր փակ ավտոճանապարհների պատճառով կուշանան, հնարավորություն կունենան տոմսերը փոխանակել։
Վրաստանի նախագահականում ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ, Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը շնորհակալություն է հայտնե Զուրաբիշվիլիին՝ «սկզբունքային, հաստատուն դիրքորոշման համար»: