Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրայի կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը պետք է հանգեցնի Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը։
Դեսպանի խոսքով, Ռուսաստանի ռազմավարական պարտությունը մոտենում է:
«Ուկրաինայի հաղթանակն անպայման պետք է ներառի նրա տարածքների ապաշրջափակումը, ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, վնասների փոխհատուցում և միջազգային իրավունքի առաջ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել», — ասել է Կալինդրան։
Ի դեպ, փետրվարի 24-ին լրացավ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկ տարին։
«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը