Կախեթիում 2-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են հորը, տեղեկություն է տարածում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վերջինս գործադրած բռնության արդյունքում մանկահասակ երեխան ստացել է բազմաթիվ վնասվածքներ և մարմնի կոտրվածքներ։ ՆԳՆ-ի տվյալներով, 2-ամյա աղջկան շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ երեխան բուժում է ստանում:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ պրիմա հոդվածի 2-րդ մասով (ընտանիքի մեկ անդամի կողմից՝ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ): Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։