Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլին այսօր պատրաստվում է հանդիպել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպման առանցքային թեման դատական համակարգի փոփոխությունների օրինագծի վրա նախագահի կողմից օրեր առաջ դրված վետոն է: Խորհրդարանական մեծամասնության՝ իշխող «Վրացական երազանք»-ի անդամները հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ նշելով, թե արդեն տեղյակ են օրինագծի շուրջ նախագահի առարկություններին. Տեղեկացնում է -ն:
«Մենք, իհարկե, չենք մասնակցի այդ հանդիպմանը, որովհետև վերջին օրերին մի շարք կարևոր խորհդատվական քննարկումներ արդեն ունեցել ենք: Օրեր առաջ հանդիպել ենք Աննա Դոլիձեի հետ (Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար), մանրամասն զրուցել վետոյի հետ կապված հարցերի շուրջ»,-«Վրացական երազանք»-ի պատգամավոր Մամուկա մդինարաձեի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն: