Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ ԱԳՆ-ի տվյալներով՝ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տասնյոթերորդ հատուկ նստաշրջանի տասնյոթերորդ լիագումար նիստին, որը նախատեսված է այս տարվա փետրվարի 22-23-ը՝ Ուկրաինայի պատերազմի տարելիցի կապակցությամբ։
Ինչպես նշել են ԱԳՆ-ում, Դարչիաշվիլին ելույթ կունենա նիստի մասնակիցների համար: ԱԳՆ տեղեկատվության համաձայն, նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի շրջանակներում նախաձեռնված «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքները, որոնք համապարփակ, արդար և երկարաժամկետ խաղաղության հիմքն են հանդիսանում Ուկրաինայում» բանաձևի նախագիծը:
Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 17-րդ նստաշրջանի նախագահ Չաբա Կորոշիի և նրա գործընկեր նախարարների հետ։