Բարդ օդերևութաբանական պայմանների (բուք, սահմանափակ տեսանելիություն) պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։