Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին փետրվարի 20-ի հանրահավաքին մասնակցելու համար։
«Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր դուրս են եկել ինձ աջակցելու աշխարհի 23 քաղաքներում։ Շնորհակալություն Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին»,- գրել է Սաակաշվիլին։
Փետրվարի 20-ին Վրաստանում և աշխարհի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել Միխայիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու պահանջով։
Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը: Սաակաշվիլին այժմ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, բժիշկների խոսքով նրա վիճակը հետզհետե վատթարանում է։