Վրացական զբոսաշրջության ոլորտում կարևորագույն միջոցառումը՝ Welcome to Georgia զբոսաշրջության ութերորդ ազգային մրցանակաբաշխությունը, տեղի կունենա փետրվարի 28-ին։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գուցեև դադարեցնի խորհրդարանական բոյկոտը։ Այդ մասին հայտարարել է Խատիա Դեկանոիձեն` նշելով, որ պատրաստ է մասնակցել «Ժողովրդի ուժը» շարժման պատրաստած օրինագծի քննարկմանը։
ԵՄ-ին մտահոգում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման խորհրդարան ներկայացրած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը:
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին և Վրաստանի պաշտպանության ուժերի պատվիրակությունը Ադրբեջանում են:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի նիստում խոսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ Կիև այցելելու Ուկրաինայի Ռադայի հրավերը մերժելու մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի և դե ֆակտո արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին, օրինակ՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջը ծավալվող զարգացումներին:
Euronews-ը գրում է Վրաստան մուտք գործած ռուսների մասին և նշում, որ այդտեղ բնակվող ռուսները սովորում են պետական լեզուն՝ Վրաստանում գրանցված իրենց բիզնեսը ճիշտ կառավարելու համար։
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության անազատության մեջ գտնվող տնօրեն Նիկա Գվարամիայի ազատ արձակման պահանջով ձևավորված շարժումը պահանջում է հանդիպում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Բելառուսում է: Ըստ տեղեկությունների՝ այցի շրջանակներում Բժանիան հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից (NCDC) InterPressNews-ին հայտնել են, որ համաճարակի ընթացքում NCDC-ն 3 մլն 696 հազար 907,8 լարի է ծախսել COVID 19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարել է, որ այսօր Վրաստանի հիմնական խնդիրն այն է, որ Բիձինա Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ- խմբ.) ոչ ամերիկամետ է, ոչ եվրոպամետ, ոչ էլ ռուսամետ, նա եսամետ է։
Colliers Georgia առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության փոխանցմանբ՝ Վրաստանի Աջարիայի մարզի Բաթումի քաղաքում նորակառույց բնակարանների վաճառքն աճել է 76 տոկոսով, գինը՝ 34 տոկոսով և կազմել է 924 դոլար մեկ քառակուսի մետրի համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Վրաստանում առողջապահության նախարարության ներկայացուցիչները քննարկել են երկրում աղի օգտագործման և հիպերտոնիայի միտումները։