«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գուցեև դադարեցնի խորհրդարանական բոյկոտը։ Այդ մասին հայտարարել է Խատիա Դեկանոիձեն` նշելով, որ պատրաստ է մասնակցել «Ժողովրդի ուժը» շարժման պատրաստած օրինագծի քննարկմանը։
Նրա խոսքով, բոյկոտն ու պատգամավորական մանդատներից հրաժարվելն արդյունավետ չեն, և ինքը պատրաստվում է մասնակցել հանձնաժողովում օրինագծի քննարկումներին։
Նույն դիրքորոշումն ունի «Ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին։ Ըստ նրա` կարևոր է, որ միջազգային կառույցներն ունենան ընդդիմադիր ուժեղ ներկայացվածություն խորհրդարանում, հետևաբար, հաշվի առնելով նրանց խնդրանքը, և քանի որ գործը վերաբերում է հակաեվրոպական օրենքին, իրենք կմասնակցեն խորհրդարանական գործունեությանը։
Կուսակցության նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլին, սակայն, հայտարարել է, որ քանի դեռ նախկին նախագահ Սաակաշվիլին բանտում է, խորհրդարանական բոյկոտի վերաբերյալ կուսակցության որոշումը չի վերանայվի։