Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է քաղաքացիներին Վրաստանի առաջին սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ։
Խորհրդարանի նախագահը իր հրապարակած գրառման մեջ նշում է, որ Վրաստանի ներկայիս Սահմանադրությունը հիմնված է առաջին Սահմանադրության վրա և ներկայացնում է եվրոպական արժեքների հիմքը։
«1921 թվականի փետրվարի 21-ին անկախ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր ժողովն ընդունեց երկրի առաջին սահմանադրությունը։
Ճիշտ է, Սահմանադրությունը գոյություն ունեցավ ընդամենը չորս օր, բայց իր ժամանակի ամենաառաջադեմ ու իրավաքաղաքական փաստաթղթերից էր, որն արժանի տեղ է գրավել համաշխարհային սահմանադրականության պատմության մեջ։
Շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, ընկերներին ու երկրապագուներին Վրաստանի նորագույն պատմության այս կարևորագույն օրվա կապակցությամբ» — գրել է Շալվա Պապուաշվիլին սոցցանցում։