Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նույն ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Տեղեկությունը տարածել է ավտոճանապարհների վարչությունը։