Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է շուկայում գները կարգավորելու վերաբերյալ օրինագիծ մշակել։ Այս մասին վարչապետը նշել է այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։
«Ներմուծողները կունենան սահմանված գներ, իսկ մանրածախ առևտուրը` իր կանոնները: Սա այն լուծումն է, որը ի հայտ եկավ երկշաբաթյա աշխատանքի արդյունքում։ Մեզ համար շատ կարևոր է գների իջեցումը։ Սա ազդում է մեր բնակչության և ժողովրդի վրա», — ասել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ արդար առևտուրը, որ իրականացումը պետության պարտավորությունն է, ներառված է նաև Եվրոպական հրահանգներում։
Նրա խոսքով, վերջին երկու շաբաթվա հետաքննությունը պարզել է, որ ապրանքի գները 70-80, որոշ դեպքերում նույնիսկ 100 տոկոսով են աճել։
Աննա Թորոսյան, ստաժոր