Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը, որ հեղինակել է նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտարարել է, որ այն դարձել է անհիմն քննադատության առարկա։
Ըստ շարժման՝ օրենքի նախագիծը քննադատում են «չարամիտ շահեր ունեցող անձինք»: Նրանց պնդմամբ՝ օրենքի նախագծի վրացական տարբերակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի օրենքների հետ համեմատելը «բացարձակապես անընդունելի է»։
Միևնույն ժամանակ, «Ժողովրդի ուժը» շարժումն ինքը՝ վրացական օրենքի նախագիծը մանրամասն համեմատել է ԱՄՆ-ում գործող FARA օրենքի և Ռուսաստանի «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության վերահսկման մասին» օրենքի հետ և պնդել, որ Վրաստանում մշակված օրենքի նախագիծը երկուսից էլ տարբերվում է:
«Ցանկանում ենք ընդգծել, որ ի տարբերություն ամերիկյան և ռուսական օրենսդրության, մեր նախաձեռնած օրինագիծը լիովին համապատասխանում է իրավական նորմերին, այդ թվում՝ մարդու իրավունքների», — նշել են շարժման անդամները:
Հայտարարության մեջ նրանք քանիցս ընդգծել են, թե ԱՄՆ-ի համանման օրենսդրությունը «ուղղակի հակասում է մարդու իրավունքների չափանիշներին»։ Ինչ վերաբերում է ռուսական օրենքին, ապա, ըստ շարժամն անդամների՝ այն սահմանում է խիստ կարգավորում և սահմանափակումներ, ինչը չկա վրացական նախագծում։
Շարժումը հերքում է նաև պնդումը, թե օրինագիծն ուղղված է բացառապես արևմտյան հիմնադրամներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունների դեմ։ Ըստ «Ժողովրդի ուժի»՝ օրինագծի միակ նպատակը ֆինանսավորման հարցերում թափանցիկության ապահովումն է: