Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը (Geostat) հրապարակել է Վրաստանում 2023 թվականի հունվար ամսվա ապրանքաշրջանառության վիճակագրությունը։
Տեղեկության համաձայն՝ 2023 թվականի հունվարի տվյալներով Ռուսաստանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Վրաստանի ապրանքաշրջանառության 18 տոկոսը ստացվում է այս երկրից։
Ընթացիկ տարվա առաջին ամսվա ընթացքում Վրաստանից ամենաշատ ապրանք արտահանվել է Ռուսաստան, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Հունվար ամսին Վրաստանից Հայաստան է արտահանվել 69․8 միլիոն դոլարի ապրանք, այս ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 235․6 տոկոսով։ Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 51,9 մլն ԱՄՆ դոլար։
2023 թվականի հունվարին Վրաստան ամենաշատ ապրանք ներմուծող երկրների եռյակում են Ռուսաստանը (175,8 մլն ԱՄՆ դոլար), Թուրքիան (164,7 մլն ԱՄՆ դոլար) և Ադրբեջանը (68,5 մլն ԱՄՆ դոլար)։