Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, արձագանքելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, ասել է․ «Եթե Սաակաշվիլին մահանա, կպառկեցնեն դագաղում, էլի կասեն, թե դեր է խաղում»։
Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի պանելային քննարկմանը պատասխանելով անազատության մեջ գտնվող նախկին նախագահի առողջական վիճակի մասին հարցին, ասել է․ «Սաակաշվիլին լավ դերասան է»։
«Ասում են, թե նա եկել էր արյունահեղության համար, կներեք, ո՞վ է տեսել նրա արյունահեղությունը։ Վարդերի հեղափոխությունն այնպես արվեց, որ որևէ մեկի մոտ ոչ մի վնասվածք չկար։ Ինչ արյունահեղության մասին է խոսքը»,- ասել է Ալասանիան։
Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովում ասել է, որ Վրաստանի կառավարությունը Սաակաշվիլիին առավելագույն հարմարավետություն և բուժում է ապահովում։