ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի սերտ համագործակցությունը այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է:
Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը սկսվել է դեռ Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժման ժամանակից:
«Այնուհետև մենք տեսանք դաժան պատերազմ Սիրիայում, Ղրիմի անօրինական բռնակցումը, իսկ այժմ՝ մասշտաբային ներխուժում Ուկրաինա…,- ասել է Ստոլտենբերգը:
Նշենք, որ փետրվարի 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մեկ տարին:
Հարկ է նշել, որ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: