Փետրվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի (ԱԳ) տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Ըստ տեղեկության՝ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր փոխանակեցել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
«ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները», — նշված է տարածած հաղորդագրության մեջ: