Վատ եղանակի և արևմուտքում առատ ձյան պատճառով գնացքները կարող են ուշացումներ ունենալ, հայտնում է վրացական երկաթուղին։
«Ուղևորներին հնարավոր անհարմարություններից զերծ պահելու համար ընկերությունը պատրաստ է հետ վերադարձնել վաճառված տոմսերը և ամբողջությամբ փոխհատուցել դրանց վճարները։
Խնդրում ենք հաշվի առնել ստեղծված իրավիճակը, մաղթում ենք ձեզ երջանիկ ու ապահով ճանապարհ», — ասվում է ընկերության հայտարարությունում։
Աննա Թորոսյան, ստաժոր