Տարածաշրջանում ամենաթանկ վառելիքը Վրաստանում է

Տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ փետրվարին 1 լիտր բենզինի միջին գինը կազմում է 0,59 դոլար (1,56 լարի), իսկ դիզելային վառելիքը՝ 0,47 դոլար (1,25 լարի), գրում է BusinessPressNews-ը:

Տվյալների համաձայն, Ադրբեջանից հետո Ռուսաստանն է, որտեղ 1 լիտր բենզինի միջին գինը 0,70 դոլար է (1,86 լարի), դիզելինը` 0,79 դոլար (2,10 լարի)։

Հայաստանում սովորական բենզինն արժե միջինը 0,85 դոլար (2,20- 2,22 լարի), իսկ դիզելային վառելիքի միջին գինը 1,30 դոլար է (3,44 լարի)։

Թուրքիայում 1 լիտր բենզինի միջին արժեքը հասնում է 1,11 դոլարի (2,94 լարի), իսկ դիզելինը` 1,13 դոլարի (2,99 լարի)։

Վրաստանում փետրվարի 13-ի դրությամբ բենզինի միջին գինը կազմել է 1,09 դոլար (2,88 լարի), իսկ դիզելինը` 1,39 դոլար (3,70 լարի):