Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 3 անձի պատասխանատվության են ենթարկել խոշոր չափի կեղծ գումար շրջանառելու փաստով։ Ներքին գործերի նախարարության քննչական ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ նրանցից մեկն արդեն ձերբակալված է։
«Քննությամբ պարզվել է, մեղադրյալները պարբերաբար պատրաստել են 100 լարի արժողությամբ կեղծ թղթադրամներ, որոնք այնուհետև փորձել են շրջանառել Վրաստանի առևտրի կետերում»,- ասված է քննչական ծառայության հաղորդագրությունում։
Տեղեկության համաձայն՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 118 հատ կեղծ 100 լարիանոց թղթադրամ՝ 11 հազար 800 լարիի արժողությամբ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։