McDonald’s Georgia-ի արագ սննդի կետեր այցելող հյուրերին այսուհետ կհյուրընկալի ռոբոտ-աշխատակցուհին՝ Քեթոն։ Այսուհետ նա պատվերները կմոտեցնի հաճախորդների սեղաններին, ինչն էլ ավելի կբարելավի սպասարկման որակը։
Ընկերությունից նշում են, որ ռեստորաններում աշխատողների թիվը չի կրճատվի․ Քեթոյի առաջնային գործառույթն աշխատակիցների գործը հեշտացնելն է։ Քեթոն ապագայում աստիճանաբար կհայտնվի McDonald’s-ի բոլոր ռեստորաններում։ Նախնական փուլում ռոբոտները հաճախորդներին կսպասարկեն Թբիլիսիի չորս և Քութայիսիի մեկ ռեստորաններում։
Բացման օրվանից մինչ օրս, գրեթե 25 տարի, McDonald’s Georgia-ն համարձակորեն առաջատար տեղ է գրավում նորարարական մոտեցումներով աչքի ընկած ընկերությունների շարքում։ Ընկերությունն առաջիններից է, որ նորարարություն է ներմուծում սպասարկման ոլորտում՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։