Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան «աշխատանքային այցով» գտնվում է Մոսկվայում, հայտնում է Բժանիայի մամուլի գրասենյակը:
«Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան փետրվարի 14-ին մեկնել է Մոսկվա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Բժանիան «աշխատանքային այցի» շրջանակներում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի նախագահի աշխատակազմում։
Տեղեկության համաձայն՝ Բժանիան, հավանաբար, Մոսկվայում կմնա 7-10 օր։