Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է նշել Նովրուզ Բայրամը։ Տոնի հետ կապված միջոցառման կազմակերպման նպատակով ծառայությունների գնման համար ՏԻՄ-ը հայտարարել է 85 հազար 485 լարիի մրցույթ։
Նկատենք, որ այս գումարը գրեթե 20 հազար լարիով գերազանցում է նախորդ տարի ծախսված գումարի չափը։
Ըստ մրցույթային փաստաթղթերի՝ մարտի 21-ին Մառնեուլիում ավանդական խոհարարության վարպետության դասերի վարման համար նախատեսվում է աշխատանքի ընդունել 4 կնոջ։ Դրանից զատ, 85 հազար 485 լարիի գումարը ներառում է նաև բեմի տեղադրումը, հաղորդավարների, երգիչների, դերասանների և երաժշտական խմբի վարձումը:
Քաղաքապետարանի հայտարարած մրցույթին ցանկացողները կարող են մասնակցել փետրվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում։
Ի դեպ, Նովրուզ Բայրամը նշվում է մարտի 21-ին։