Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի և Գարդաբանիի շրջաններից Վրաստանի խորհրդարանում մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին 2022 թվականին միայն մեկ անգամ է օգտվել խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից, գրում է QvemoQartli.ge-ին՝ հենվելով մեծամասնական պատգամավորների գործունեության մասին խորհրդարանից ստացած տեղեկությանը:
Այդ տեղեկության համաձայն, չնայած խնդրանքին՝ Վրաստանի խորհրդարանը տվյալներ չի տրամադրել այն մասին, թե Դարգալին քանի օրինագիծ է հեղինակել ու նախաձեռնել:
Խորհրդարանի պատգամավորի ներկայացրած գույքի վերջին հայտարարագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը նրա աշխատավարձի եկամուտը կազմել է 44 հազար 612 լարի։