Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաիա Յուկնևիչենեն սոցցանցում արձագանքել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին:
«Եվրախորհրդարանը խիստ անհրաժեշտ բանաձև է ընդունել Միխեիլ Սաակաշվիլիի լուրջ իրավիճակի վերաբերյալ։ Տեքստը պարզ է՝ Բիձինա Իվանիշվիլին պատասխանատու է Սաակաշվիլիի բանտարկության համար՝ անձնական վրեժխնդրության հիմքով։ Վրաստանին անհրաժեշտ են դեբիձինիզացիա և դեօլիգարխիզացիա»,- գրել է եվրոպացի պատգամավորը։
Ի դեպ, ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման տեղափոխել արտերկիր, իսկ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:
Սաակաշվիլիին բուժման տեղափոխել, Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. ԵԽ բանաձև