Վրացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների տասնյակում է

Ֆուտբոլային նորությունների Goal հրատարակությունը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թարմացված վարկանիշը։

Ըստ վարկանիշի՝ առաջին տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին, լավագույն եռյակում են ընդգրկվել Կիլիան Մբապեն և Էրլինգ Հալանդը, իսկ իտալական «Նապոլի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ութերորդ տեղում է։

Ի դեպ, 22-ամյա վրացի ֆուտբոլիստը հավակնորդների ցուցակում զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը, սակայն հանդես գալով Իտալիայի Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում (11 գոլ, 12 գոլային փոխանցում), անցել է լավագույն տասնյակ։

«Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդների լավագույն տասնյակը՝

  •  Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
  • Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  • Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  • Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  • Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
  • Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
  • Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
  • Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
  • Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», Նիգերիա)
  • Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)