Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «մտահոգիչ» է գնահատվել՝ հաստատվել է նաև Վրաստանում։ Վրաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ, այսպես կոչված` booster (խթանիչ) դոզայով պատվաստվել է 10 տոկոսը, իսկ չորրորդ դոզայով պատվաստվել է ընդամենը 9 400 մարդ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին:
Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ 2023 թվականի երկրորդ կեսից Վրաստանում կներդրվի համակարգ, որը կխստացնի պարենային ապրանքների, այդ թվում՝ հացի արտադրության պայմանները: Այս փուլում հացի գնի բարձրացում չի սպասվում:
Վրաստանի գլխավոր դատախազության նոր շենքը նախատեսվում է կառուցել Թբիլիսիում՝ Աղմաշենեբելիի մայրուղուն հարակից տարածքում:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար։
Հունական AEGEAN AIRLINES ավիաընկերությունը թռիչքներ է սկսում Հունաստանի Սալոնիկ քաղաքից Թբիլիսի:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»:
2022 թվականին պարտադիր տեխզննում է անցել 1 մլն 028 հազար 674 մեքենա, ինչը 2021 թվականի ցուցանիշից քիչ է:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։
Փետրվարի 14-ին Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի օրակարգում են դաշինքի պաշտպանական ներուժի ուժեղացումը, Ուկրաինային հետագա օգնությունը և գործընկեր երկրների աջակցությունը։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին մրցանակներ է հանձնել լավագույն ուսուցիչների մրցույթի հաղթողներին՝ վրացերենի, վրացերենը՝ որպես երկրորդ լեզու առարկայի, անգլերենի ու գերմաներենի ուսուցիչներին և անձամբ շնորհավորել նրանց հաջողության առթիվ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան փորձում է համաձայնության հասնել Թբիլիսիի հետ Վրաստանի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում ուժ չկիրառելու վերաբերյալ: