Ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը կոչ է արել վրացական իշխանություններին կարեկցանք ցուցաբերել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։
Սոբչակը Telegram-ի իր էջում երկու տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում Սաակաշվիլիի հիվանդասենյակում արված կադրեր են, իսկ մյուսում՝ լրագրողի վերջին հարցազրույցը հունվարի 15-ին վախճանված Վախթանգ Կիկաբիձեի հետ։ Մահվանից քիչ առաջ ձայնագրված հարցազրույցում երգիչը պատմել է, թե ինչպես է մեկնել Ուկրաինա և նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին դիմել՝ Սաակաշվիլիին փրկելու համար:
«Կոչ եմ անում վրացական իշխանություններին և դատական մարմիններին կարեկցել խորապես վիրավորված մարդուն»,- գրել է լրագրողը։
Ի դեպ, մինչ այդ Սաակաշվիլին լուսանկար էր հրապարակել, որն արվել էր կլինիկայում՝ Վախթանգ Կիկաբիձեի հետ իր վերջին հանդիպման ժամանակ։