Այս փուլում հացի գնի բարձրացում չի սպասվում, հայտարարել է Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեն:
Դոլիձեն նշել է, որ այս պահին հացի գների վրա մեծ ազդեցություն են գործում խանութների սահմանած գները։
«Գնի հետ կապված միշտ հարցեր են առաջանում. ուզում եմ իմանաք, որ հացի արժեքը չի կարելի հաշվարկել մաքսայինում սահմանված գնով, դրան գումարվում են շահույթը, տրանսպորտի արժեքը։ Այս մարդիկ բարեգործ չեն, որ մեզ ինքնարժեքով հաց մատակարարեն. նրանք էլ իրենց տնտեսական շահերն ունեն։
Յուրաքանչյուր խանութ ունի իր շահույթի մարժան: Նախկինում կար կանոն, որ խանութի շահույթի մարժան կազմում էր 5 տոկոս, իսկ այսօր դա հաճախ ավելանում է մինչև 30 կամ 50 թեթրիով»,- ասել է Դոլիձեն:
Ըստ նրա՝ 500 գրամանոց հացի միջին գինը տատանվում է 85-ից մինչև 1,20 թեթրի:
Վրաստանում հացի արտադրությունը կարգավորող համակարգ կներդրվի. Դոլիձե