Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական շենքի նիստերի դահլիճում` քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի գլխավորությամբ, աշխատանքային հանդիպում է կայացել, գրում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ հանդիպման նպատակն էր «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում ընտրված նախագծերի քննարկումը:
«Հանդիպմանը մասնակցել են փոխքաղաքապետ Ալեքսանդրե Միքելաձեն և Արմեն Բդոյանը, ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, ավագանու նախագահի տեղակալները, քաղաքապետարանի և ավագանու այլ աշխատակիցներ, վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչները և այլք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: