2022 թվականին պարտադիր տեխզննում է անցել 1 մլն 028 հազար 674 մեքենա, ինչը 2021 թվականի ցուցանիշից քիչ է, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ հաղորդագրության՝ 2021 թվականին տեխզննման կենտրոններ են դիմել 1 մլն 051 հազար 045 ավտոտերեր։ Նշվում է, որ առաջին զննությամբ միայն 504 հազար 806 տրանսպորտային միջոց է ճանաչվել պիտանի, 278 հազար 482-ը՝ ոչ պիտանի, իսկ 3 604 տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվել է:
Տեղեկության համաձայն, 228 հազար 648 ավտոմեքենա համապատասխանել է կրկնակի տեխզննման ստանդարտներին, 12 հազար 890-ը ճանաչվել են ոչ պիտանի, իսկ 244 ավտոմեքենայի շահագործումն արգելվել է:
Հատկանշական է, որ 1 մլն 028 հազար 674 ավտոմեքենաներից 2022 թվականին շահագործումն արգելվել է 3 848-ի դեպքում, իսկ 2021 թվականի տվյալներով` 1,051 մլն ավտոմեքենայից շահագործումն արգելվել է 4 429-ի դեպքում:
Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 1-ից մեքենաների կրկնակի տեխզննումը դարձել է վճարովի։ Տարբեր կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար պարտադիր պարբերական տեխզննման վճարը կազմում է մինչև 60 կամ 100 լարի, իսկ կրկնակի տեխզննումը` 20 կամ 30 լարի։ Էլեկտրական մեքենաների նախնական զննման արժեքը կազմում է 48 լարի, կրկնակի ստուգման արժեքը՝ 15 լարի։
Ընդգծենք, որ ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի»՝ այն վարորդը, ում ավտոմեքենան տեխզննում անցած չի լինի, կտուգանվի 50 լարի: