«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՑՈԼՔԵՐԻՆ ՓԱՐՎԱԾ

20-րդ երկրորդ կեսի ճանաչված բանաստեղծ, Վրաստանի ու Հայաստանի գրողների միությունների անդամ Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվականին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղի դպրոցում։ Հեղինակ է 13 չափածո եւ արձակ ժողովածուների: Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն: Բանաստեղծը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին… Վիկտոր Հովսեփյանը մահացել է 1996 թվականին: Աճյունն ամփոփված է հարազատ գյուղի Հովսեփյանների տոհմական մատուռի բակում: Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց՝ Հեշտիայում եւ փողոց՝ Նինոծմինդայում։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Հովսեփյանի տուն-թանգարանը։

«ՎԵՐՋԻՆ ՌԵՊՈՐՏԱԺԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ»

Այս գիրքը, որ յուրահատուկ ձոն է վրաց-հայկական բարեկամությանը, լույս է տեսել «Վերջին ռեպորտաժը Խորհրդային Միությունից» վերնագրով։ Գրքի հեղինակ վրաց հայտնի ժուռնալիստ Ռաինդի Ասլամազաշվիլին ծնվել է Դմանիսիի շրջանի Ջավախի գյուղում: 1965 թվականին ավարտել է Գանթիադիի միջնակարգ դպրոցը: Մեկ տարի անց, ընդունվել է Թբիլիսիի Ա.Պուշկինի (այժմ՝ Իլիայի) անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը: 1977-1982 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետհամալսարանը՝ լրագրություն մասնագիտությամբ: Աշխատել է Դմանիսիի շրջանային «Թրիալեթի», հանրապետական՝ «Սոփլիս ցխովրեբա» («Գյուղական կյանք») թերթերում, ապա՝ ներքին գործերի նախարարության «Կրիմինալուրի քրոնիկա»-յի («Քրեական ժամանակագրություն») խմբագրությունում, իսկ 1995 թվականին հիմնել է «Թասի դա մախվիլի» («Գավաթ եւ սուր») թերթը: 3 տարի անց, Դմանիսիի շրջանի հետ համատեղ հիմնել է «Դմանիսի» թերթը, որը լույս է տեսնում մինչեւ օրս: Ռ.Ասլամազաշվիլին նշված թերթի խմբագիրն ու համանուն հասարակական կազմակերպության տնօրենն է: Լրագրությանը զուգահեռ զբաղվել է նաեւ ուսուցչությամբ:

ԱՏՈՄ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԽԱԼՔԱԼԱՔԻԻ ԹԻՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ ԵՎ ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ 5 ՈՍԿԵ, 2 ԱՐԾԱԹԵ ԵՎ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ»

Փետրվարի 4-ին Բաթումիում եզրագիծը հատեց բռնցքամարտի՝ Վրաստանի 2023 թվականի առաջնությունը։ Մրցաշարում առանձնակի աչքի ընկավ 11 մարզիկներով ներկայացված Ախալքալաքիի թիմը։ Ջավախքցի մարզիկները, ընդհանուր առմամբ, նվաճեցին 5 ոսկե, 2 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։

«Վրաստանը» հեռախոսով կապվել է Վրաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչներից մեկի՝ Ախալքալաքիի թիմի մարզիչ, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանի հետ։

— Վրաստանի ներկայիս առաջնությունը, իրոք, ախալքալաքցիներիս համար դարձավ բացառիկ, ես կասեի՝ պատմական։ Նվաճեցինք 3 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե, իսկ զուգահեռ անցկացվող երիտասարդների առաջնությունում 2 ոսկե, մեկ արծաթե մեդալ։ Արդեն 5-րդ անգամ Վրաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա Արտյուշ Գոմցյա- նը (60 կգ քաշային կարգ¤։ 23-ամյա եվրոպական առաջնության բրոզե մեդալակիր Արտյոմ Յորդանյանը (92 կգ¤ երրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Արամ Խրիկյանը։ Արմեն Գրիգորյանը (60 կգ¤ արժանացավ արծա- թե մեդալի, իսկ Արտակ Էլիզբարյանը (75 կգ քաշային կարգ¤ նվաճեց բրնզե մեդալ։