Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Կառավարության ղեկավարը կմասնակցի համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը կանցկացվի Դուբայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Իրակլի Ղարիբաշվիլին գագաթնաժողովում ելույթ կունենա, այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։