Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն սոցիալական նպաստ ստացողների թիվը կազմում է 178 հազար 426 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ 808 հազար 326 թոշակառու կա, որոնցից 71,3 տոկոսը կին է և միայն 28,7 տոկոսն է տղամարդ։
Սադախլոյի ոռոգման համակարգի գլխավոր ջրատարի վրա ակտիվորեն իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ գրառում է կատարել փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետի կապակցությամբ բացված ցավակցական գրքում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022-2023 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները:
ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրամերն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությանը, թե Ուկրաինայում Ռուսաստանի գերազանցության ֆոնին Վրաստանի պատերազմին ներգրավվելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:
«Transparency international-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության մեջ նշված է, որ Վրաստանի կառավարությունը համակարգված մոտեցում չունի ապատեղեկատվության դեմ պայքարում, ավելին, այն հաճախ հանդես է գալիս որպես հակաարևմտյան նարատիվներ տարածող։
Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի մոտ (374 500 դոլար) է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։
Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը դիմում է առցանց խանութներին՝ սպառողին տեսանելի տեղում նշել ապրանքի գինը։
ԱՄՆ-ը 33 մլն դոլարով ավելացնում է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ (ՊՆ) Լլոյդ Օսթինի և Ջուանշեր Բուրճուլաձեի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ Վաշինգտոնում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ուղերձները հակասում են բոլոր գործընկեր երկրների ղեկավարների հայտարարություններին։
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը հրապարակել է Քութայիսիում գտնվող Գելաթիի վանքի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը և հայտարարել, որ դրանում պարունակվող առաջարկությունները կլինեն միակ ուղեցույցը, ըստ որի՝ համալիրում շարունակվելու է խնդիրների վերացումը։