Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022-2023 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները:
Ըստ NAEC-ի՝ համապատասխան առարկայի թեստից առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը հավաքած աշակերտը, ով գտնվում էր համապատասխան դասարանի ու առարկայի վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ՝ անցնում է երրորդ փուլ։
Բողոքարկման արդյունքները մասնակիցները կարող են տեսնել՝ անցնելով հետևյալ հղմամբ: Երրորդ փուլի համար անցողիկ միավորները հասանելի են հետևյալ հղմամբ:
Ի դեպ, Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը անցկացվել է հունվարի 9-13-ը, առաջին փուլը՝ դեկտեմբերի 9-ին: