Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն սոցիալական նպաստ ստացողների թիվը կազմում է 178 հազար 426 մարդ:
Ըստ վիճակագրության՝ նրանցից 33.3 տոկոսը կին է, 66.7 տոկոսը՝ տղամարդ: Նույն վիճակագրության համաձայն, սոցիալական նպաստ ստացողների 70.6 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են, 12.85 տոկոսը՝ պատերազմի վետերաններ, 12 տոկոսը խնամակալ չունեցողեր, 4.4 տոկոսը` պետական փոխհատուցում ստացողներ, իսկ 0.2 տոկոսը` այլ տեսակի սոցիալական փաթեթներ ստացողներ:
Ըստ Geostat-ի՝ սոցիալական նպաստ ստացողներն ըստ տարածաշրջանի, հետևալն են.
- 27,1 տոկոս՝ Թբիլիսի,
- 16,6 տոկոս՝ Իմերեթի,
- 1,5 տոկոս՝ Աջարիա,
- 9,6 տոկոս՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի,
- այլ շրջաններում՝ ընդհանուր 35,2 տոկոսը:
Վրաստանում թոշակառուների 71 տոկոսը կին է, 29 տոկոսը՝ տղամարդ