Վրաստանում ընդհանուր առմամբ 808 հազար 326 թոշակառու կա, որոնցից 71,3 տոկոսը կին է և միայն 28,7 տոկոսն է տղամարդ։ Այս մասին նշվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած սոցիալական ապահովության վիճակագրության մեջ:
Հարկ է նշել, որ Վրաստանում կանայք թոշակի են անցնում 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65 տարեկանից։ Բացի այդ, երկրում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67,5 տարի է, իսկ կանանցը՝ 75,4 տարի։
Ըստ Geostat-ի՝ թոշակառուների 29,9 տոկոսը գտնվում է Թբիլիսիում, 16,0 տոկոսը՝ Իմերեթիում, 10,6 տոկոսը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 9,8 տոկոսը՝ Քվեմո Քարթլիում, 8,8 տոկոսը՝ Կախեթիում, իսկ մնացած շրջաններում ընդհանուր թիվը կազմում է 24,9 տոկոս: