Ստրասբուրգի դատարանը մասնակիորեն բավարարեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության արդեն նախկին առաջնորդ, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հայցը։ Պետությունը որպես բարոյական վնասի փոխհատուցում վերջինիս պետք է 10 հազար եվրո վճարի։
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հայցը Ստրասբուրգի դատարանում քննվել է 5 կետով, որոնք վերաբերում էին 2014-2015 թվականներին և նրա առաջին ձերբակալությանը։ Վիճահարույց 5 կետերից 2-ը լուծվել է հօգուտ Ուգուլավայի, իսկ 3-ը՝ հօգուտ պետության։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է.
- 2014 թվականի հուլիսի 3-ից մինչև 2015 թվականի ապրիլի 2-ը ձերբակալության և կալանավորման հետ կապված անձի ազատության և անվտանգության իրավունքի խախտում չի եղել։
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում՝ կապված 2015 թվականի ապրիլի 2-ից սեպտեմբերի 17-ը կալանքի հետ:
Վրաստանի արդարադատության նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Ստրասբուրգի դատարանը քաղաքական դրդապատճառներ չի գտել Ուգուլավայի քրեական հետապնդման մեջ, այլ բացահայտել է միայն դատավարական խախտումներ։
Նշենք, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո Ուգուլավան մեղադրվում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում պետական միջոցների յուրացման մեջ։
Կարդացեք նաև՝