Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի տնօրեն Գիորգի Մաճավարիանին, արձագանքելով շենքում օրեր առաջ բռնկված հրդեհի պատճառի մասին առեւտրականների մեղադրանքներին, ասել է․ «Եթե իմ մեղավորությունը հաստատվի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»:
Մաճավարիանին լրագրողների հետ զրույցում ասել է՝ ինքը հակված է կարծելու, որ շենքի հրդեհը հատուկ կազմակերպված ծրագիր է, «դիվերսիա», քանի որ «նման մեծ տարածքն այսքան հեշտությամբ չէր կարող այրվել»:
«Այս շենքը վերանորոգելու համար ծախսել ենք 1,5 միլիոն լարի: Հետաքննությունն ամեն ինչ կպարզի․ ես ինձ չեմ արդարացնում: Առանց ոչնչի եմ մնացել, ես իմ թշնամին չեմ․․․»,- ասել է ամբողջովին հրդեհված առևտրի կենտրոնի տնօրենը: