Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչը InterPressNews-ին հայտնել է, որ Եվրամիությունը 60 մլն լարի է փոխանցելու Վրաստանի գանձարան՝ հիմնական բարեփոխումներին աջակցելու համար:
Ըստ տեղեկության՝ անցյալ տարեվերջին Եվրամիությունը 20,87 միլիոն եվրո (մոտ 60 միլիոն լարի) անհատույց օգնություն է հատկացրել Վրաստանին՝ աջակցելու համար մի շարք ոլորտների՝ տնտեսական և բիզնեսի զարգացման, գիտելիքի հմտությունների զարգացման, աշխատաշուկայի բարեփոխման, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության, սննդի անվտանգության շարունակական բարեփոխումների նպատակով:
«Վրաստանին հատկացվող բյուջետային աջակցության մեծ մասը որոշակի հատվածի աջակցության ավելի լայն փաթեթի մաս է կազմում և զուգակցվում է լրացուցիչ աջակցության հետ, որը հետագայում խրախուսում է բարեփոխումները, ինչպիսիք են դրամաշնորհները և տեխնիկական աջակցությունը գյուղական վայրերում ապրող քաղաքացիներին՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական ծրագրի շրջանակներում»,- նշված է ԵՄ ներկայացուցչության տեղեկատվության մեջ։