Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս անգամ հանդիպումներ են անցկացվել Մեծ Արագյալ, Սաթխա և Փոքր Արագյալ գյուղերում, տեղեկացնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեսյբուքյան էջը:
Հանդիպմանը մասնակցել են փոխքաղաքապետ, աշխատանքային խմբի ղեկավար, ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, վերոնշյալ վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչները և պատգամավորները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հիմնական առաջնահերթությունները:
Ի դեպ, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի, Կաթնատու, Մեծ Խանչալի, Ջիգրաշեն և Խորենիա, Դիլիֆ, Մեծ և Փոքր Գոնդուրա, Ղուլալիս և Մամզարա գյուղերում: