Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ։ Նախագահի խոսքով՝ ԹՊՀ-ի տարեդարձն իսկապես ազգային նշանակության տոն է։
«ԹՊՀ-ն 105 տարի ծառայում է վրաց ազգին, նրա կրթությանը և վրացական գիտական մտքի զարգացմանը։
Շնորհավորում եմ Մայր բուհի ուսանողներին և շրջանավարտներին, դասախոսներին և բուհի ռեկտորին օրվա կապակցությամբ։ Թբիլիսիի պետական համալսարանը միշտ կլինի վրացական պետության հենարանը և հասարակության մտավոր զարգացման հիմնական շարժիչը», — իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է նախագահը։
Կարդացեք նաև՝