Վրաց-թուրքական սահմանին՝ «Սարփի» մաքսային անցակետում թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձ է կանխվել:
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, Վրաստանի քաղաքացի Մ.Ջ.-ի ֆիզիկական զննության արդյունքում թմրամիջոց (SUBOXONE) պարունակող 31 դեղահաբ են հայտնաբերել։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ-ի համապատասխան ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։