«Վրաստանի բանկի» (Bank of Georgia) Զուգդիդիի մասնաճյուղի վրա հարձակման մեջ մեղադրվող Բադրի Էսեբուան, ով իրավապահների կողմից հետախուզվում էր 2020 թվականի հոկտեմբերից, ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էսեբուային ձերբակալել են Զուգդիդիում։ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում զինված տղամարդը ներխուժել էր Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկ», պատանդ վերցրել 43 մարդու, բանակցությունների արդյունքում ստանալով կես միլիոն դոլար, հեռացել էր անհայտ ուղղությամբ։