Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանը Թուրքիա կուղարկի համապատասխան տեխնիկա և փրկարարներ։
«Վրաստանի ՆԳ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները կներգրավվեն Թուրքիայում երկրաշարժի հետևանքների դեմ պայքարում»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։
Այսօր թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի պաշտոնական տվյալների համաձայն ավելի քան 500 մարդ է զոհվել։