Հրայր Բազէ. «Ուզում եմ համով ներկայացնել մեր մշակույթը»


Hrayr BazeԱյս օրերին թբիլիսիի հայկական եկեղեցիների ու շենքերի մոտ կարելի է հանդիպել Հրայր Խաչերյանին, կամ ` ինչպես ինքն է իրեն անվանել` Հրայր Բազէին: Կանադահայ լուսանկարիչ է, ով լուսանկարչական լուրջ աշխատանքով տարվեց 1992-ից:
Իսկ մեկ տարի անց ծանր հիվանդությունը փոխեց նրա կյանքի հունը: Թոքերի քաղցկեղ, մոտ 10 օրվա կյանք, սա էր ախտորոշումը, որի հետ, սակայն նա չհամաձայնեց, Սարսափելիհիվանդությանը հաղթեց ուխտով, որ կշրջի աշխարհով ու կլուսանկարի հայ հոգևոր կենտրոններն ու պատմական հուշարձանները: Միգուցե սա է պատճառը, որ, ինչպես ինքն է ասում, ամեն օրն ապրում է, ինչպես վերջին օրը.

 «Չեն հավատում ոնց կարելի է այդպիսի  հիվանդությունիցից հետո էս մի անձնավորությունն ապրի, և ոչ թե միայն ապրի, այլև ստեղծագործի, էս մեծ մասշտաբով, բժիշկն ամեն տարի ասում է` էլ քեզ կարիք չունիմ տեսնելու, որովհետև լավ ես, բայց ուզում տեսնել տարին մի անգամ, իմանալու, որ ինչ ալբոմ ես բաց թողել, և թե ալբոմներիցս վերցնում է» :

 Ասում է` կարկուտի մեջ էլ է եղել, ականապատված տեղերով անցել, բայց ճանապարհը միշտ կանաչ է դառնում, կարծես վերևից ինչ-որ ուժ հսկում է և տանում իրեն այլ ուղղությամբ:   Թբիլիսիում 4-րդ անգամ է: Նպատակը` հայկական Թիֆլիսը լուսանկարելն է` հայ եկեղեցիներ, հայկական թաղամասեր ու հայերին, որից հետո Հայաստան կվերադառնա ու կշարունակի լրացնել խաչքարերի ալբոմը, որի վրա աշխատում է 1992 թվականից: Սա թվով 13-րդ գիրքն է, ծրագրում է մի քանի ամսում ավարտուն տեսքի բերել:  700-ից ավելի հուշարձաններ տեղ կգտնեն նոր տպագրվող գրքում.

 «Իհարկե, հազարավոր լուսանկարներ ունեմ խաչքարերի մասին, բայց չի կարելի բոլորը զետեղել մի ալբոմի մեջ, կդառնա կատալոգ, իմ նպատակը ոչ թե կատալոգ սարքելն է, այլ համով ձևով ներկայացնել մեր խաչքարերի մշակույթը` պատմականգեղարվեստական, բնության մեջ հետաքրքրական մասնիկներով» :

 sourp-gayaneԼուսանկարչի նախորդ տասներկու գրքերը նույնպես անմիջական կապ ունեն հայկական ժառանգության հետ: Նախորդը, որ նվիրեց Հայոց ցեղասպանության 100–ամյակին, 516 էջանոց ալբոմ է, որի վրա աշխատել է 17 տարի: Արևմտյան Հայաստանի հայկական բերդերն ու վանքերը, եկեղեցիներն ու բնակավայրերը, բազմաթիվ հայկական անտիպ ձեռագրեր, իրեր, փրկված ու թանգարանային նմուշների տեսքով պահպանված այլ մասունքներ: Խոսքը հազարից ավելի լուսանկարների մասին է, որ 30 անգամ Արևմտյան Հայաստան այցելությունների արդյունք է: 3 ալբոմ նվիրել է կորստի մատնված ու ոչնչացման եզրին հայտնված մեր մշակութային արժեքներին:

 «Հայկական զարդատար»  և  «Հայկական զարդարվեստ»  ալբոմներից առաջինը նվիրված է Հայոց այբուբենին, որ լուսանկարված է տարբեր ձեռագրերից` Վենետիկում, Լիբանանում, Սիրիայում, Վիենայում, Էջմիածնում, իսկ երկրորդը` եկեղեցիների, խաչքարերի ու ձեռագրերի վրայի նախշերն են:

«Ճախրող բազե» ալբոմում Հայաստանն ու Արցախն է` լուսանկարված ուղղաթիռից: «Երկիր»  ալբոմների շարքը  նվիրված է  Արևմտյան Հայաստանին5-1997-armenia և Կիլիկիային: Ամենադժվար գործն ու ամենադժվար տրված կադրերը ստացավ 1992-ին, երբ առաջին անգամ եղավ Արցախում, լուսանկարեց Ղարաբաղի մարտերն ու մարտիկներին: Այսօր արդեն հանգստությամբ է պատմում, թե ինչպես անցավ մարտի ամենաթեժ կետերով` Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Լաչին: Ասում է` վախը կար, բայց ինձ ուժեղ էի զգում: Ծավալուն ալբոմների վրա աշխատում է միայնակ, դրա համար էլ նախապատրաստական ընթացքը երկար է տևում.

 « Լուսանկարչությունը միայն քլիք չէ, այլ հետազոտություն ես անում, կարդում ես, բաղդատում, փնտրում ես տեղը, ինքնաշարժ, ուղղաթիռ, վերցնում ես, հասնում տեղ, լուսանկարում ես, հետո գալիս, դասավորում ես ծրարների մեջ, ընտրում ես հատուկ նկարներ, մաքրում, էջադրում, ներկայացնում ես, գիրք ես տպում, վարկ վերցնում, վարկը փակում, մեծ գործունեություն է, որ ես էլ զարմացած եմ,որ համարյա մենակ ոնց եմ կարողանում այսքանը մեջտեղից անել»:

hawk-window-for-lifeՀրայր Խաչերյան-Բազէի համար տարին երկու մասի է բաժանվում, մի մասը հայրենի Հայաստանում, մյուս մասը` երկրորդ հայրենիքը դարձած Կանադայում է անցկացնում: Ամենահաջողված կադրը, որ չվրիպեց աչքից, կոչել է կյանքի պատուհան.

 «Վահանավանքում էինք, անձրևոտ օր էր, էն օրն էր, որ չես ուզում վեր կենաս լուսանկարես: Ինքնաշարժից դժվարությամբ դուրս եկա, կաթկթաց անձրևը, խորանն էն ժամանակ փլված էր, լուսանկարեցի խորանները, հետաքրքրական բան չուներ, իսկ փոքր խորանը տեսա, որ ինչ-որ մի ծիտ թողել էր հունդ և էդ փոշու վրա փոքր ծառ էր աճել, էդ իմ սիրած կադրերից մեկն է, որ կոչում եմ կյանքի պատուհանը» :

Առաջիկայում Հրայր Բազէի արխիվը կթվայնացվի և առցանց տարբերակով հասանելի կդառնա ամբողջ աշխարհին:

Թողնել պատասխան