2023 թվականի սկզբի տվյալներով Վրաստանի բանտերը 81,9 տոկոսով լեփ լեցուն են դատապարտյալներով, քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 9 հազար 542 կալանավոր, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդ որում, պատիժը պայմանականորեն կրողների թիվը 2,5 անգամ ավելի է՝ 22,3 հազար քաղաքացի։
Վրաստանում դատապարտյալների հիմնական մասը 31-ից 49 տարեկան է։ Ազատազրկվածներից 326-ը կանայք են, 34-ը՝ անչափահաս, 58-ը՝ 70-ից բարձր տարիքի քաղաքացիներ։
Վրաստանի բանտերում պատիժն են կրում 47 երկրների 654 օտարերկրացիներ։