Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 4։16-ին Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի շարք ավերվածություններ են եղել: Լրատվամիջոցները հաղորդում են առնվազն 76 զոհի և 440 վիրավորի մասին։
«Թուրքիայում, Սիրիայի սահմանի մոտ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Գազիանտեպիա քաղաքն է», — գրում է սոցցանցերում վրացի սեյսմոլոգ Թեա Գոդոլաձեն։
Աջարիայի բնակիչները սոցցանցերում գրել են, որ երկրաշարժը զգացվել է Բաթումիում և մոտակա այլ քաղաքներում։
Հատկանշական է, որ Գազիանտեպիա քաղաքը Բաթումիից հեռու է 900 կիլոմետրով։